ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Հայաստանի բնակչության զգալի մասը դեպի ծերացում է գնում

Հայաստանի բնակչության զգալի մասը դեպի ծերացում է գնում
01.10.2013 | 16:04

Այսօր Տարեցների միջազգային օրն է: Այդ առիթով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Հենարան» մամուլի ակումբում ասուլիս էին հրավիրել:

Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ խոսքով, Հայաստանի բնակչության զգալի մասը դեպի ծերացում է գնում: Սա նշանակում է, որ հասարակության մեջ կնվազի 63-ից բարձր մեկ տարեցի հաշվով աշխատող մարդկանց թիվը կամ աջակցության գործակիցը: «Հիմա հանրապետության բնակչության 14,4 տոկոսը 60 տարեկանից բարձր է: Դա պայմանավորված է ինչպես ծնելիության մակարդակի նվազեցմամբ, այնպես էլ արտագաղթի տեմպերով: Բացի այդ, դա կապված է աշխարհում կյանքի միջին տևողության ավելացման հետ: ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամի տվյալներով, արդեն 2030-ին բնակչության 31,5 տոկոսը կարող է կազմել 60 տարեկանից ծեր մարդիկ»,-իրազեկեց Ա.Գևորգյանը:

Ըստ ՄԱԲՀ վերլուծության, այս գործակցի դրական փոփոխության համար ամենանպաստավորը կարող է լինել ծնելիության բարձրացման և բնակչության զբաղվածության ապահովման համակցումը: «Եթե գործազրկության հաղթահարումը կարելի է համարել համեմատաբար իրատեսական խնդիր, ապա ծնելիության բարձրացումը բավականին դժվար հասանելի է` հաշվի առնելով վերջինի ծախսատարությունը և Հայաստանի բնակչության բնական հավելաճի մոտալուտ բացասականացումը»,-նշեց տիկին Գևորգյանը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1492

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ